|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել։ Վերջինս այդ մասին իմացել է կառավարության կազմի հրապարակումից մի քանի օր առաջ միայն: Բակո Սահակյանի որոշումը Միրզոյանի սրտով չի եղել, թեև պաշտոնապես ձևակերպվել է, որ նախարարն ինքն է ընտանեկան պատճառներով դիմում գրել պաշտոնը լքելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ վերջինս կադրերի ռեզերվ չի ուղարկվի, նոր պաշտոն կստանա։ Կարեն Միրզոյանի աշխատանքից դժգոհություն չկա, պարզապես Բակո Սահակյանի կողմից փորձ է արվել այդ պաշտոնին նշանակել իր երբեմնի քննադատներին և այդպիսով ժողովրդավարության ֆոն ստեղծել Արցախում։ Չի բացառվում, որ Կարեն Միրզոյանը նշանակվի Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: