|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը նորմալ է համարում, որ նոր վարչապետը գա և նոր թիմ ձևավորի: «Սրանից երեք տարի առաջ չեմ եղել նախարար, աշխատել, ապրել եմ»,- այսպես նա մեկնաբանեց իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունները և ընդգծեց, որ ողբերգություն չի լինի, եթե չհայտնվի նոր կառավարությունում:
Սարգսյանը շեշտեց, որ իր համար մտահոգիչ կլինի, որ իր օրոք մշակված երկու օրենքի ընդունում կասեցվի: Նա նշեց, որ օրենքներից մեկն արդեն խորհրդարանում է, իսկ մյուսը՝ «Ճարտարապետության մասին» օրենքը, նոր պետք է ընդունվի կառավարության կողմից: Պաշտոնում չվերանշանակվելու դեպքում Սարգսյանը պատրաստվում է նոր նախարարին խնդրել հետամուտ լինել իր օրոք մշակված օրենքների կատարմանը: