Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախօրեի հայտարարությունը՝ սահմանադրական բարեփոխումների նպատակով 2020 թվականի փետրվարին հատուկ խումբ ձեւավորելու մասին, անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի: Ոչ ոք տեղյակ չէ նաեւ, թե ինչ ձեւաչափ է ունենալու այդ խումբը, արդյոք ընդդիմությունը ներգրավվելու է այդ աշխատանքներին, թե սա արվելու է իշխանությունների կողմից առանձին աշխատանքային խմբով:
Հետաքրքիր է, որ այդ մտադրության մասին անգամ տեղյակ չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Անկեղծ ասած, վատառողջ եմ այս պահին, տեղեկություն չունեմ` նախարարի հայտարարության հետ կապված: Ես բավականին երկար ժամանակ է` արձակուրդում եմ: Ես հայտարարությունը չեմ տեսել, անկեղծ ասած, չեմ հետեւել, չեմ կարող մեկնաբանել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: