|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայում «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին նույնպես արձագանքել է Իրաքյան Քուրդիստանում երեկ անցկացված անկախության հանրաքվեին:
Ըստ Demokrathaber-ի՝ նա, հավատարիմ մնալով այդ հարցում երկրի դիրքորոշմանը, հայտարարել է. «Սա արկած է, որն ավարտվելու է հիասթափությամբ»:
Բահչելին հեգնել է նաև Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանիին՝ նշելով, թե այս հանրաքվեն եղել է նրա մանկության երազանքը: «Սա Բարզանիի մանկության երազանքն է, բայց նա դեռ կտեսնի՝ այն ինչ մղձավանջի կվերածվի»,- ասել է նա:
Բահչելիի խոսքով՝ հանրաքվեի հարցում տարբեր երկրների զգուշացումները անտեսելով՝ հանրաքվե անցկացրած Իրաքյան Քուրդիստանի համար «մեկնարկել է շատ մութ ժամանակաշրջան»: «Պատենտ հանրաքվեն չունի ոչ մի դրույթ և դատապարտված է մնալու թղթի վրա»,- հայտարարել է թուրք ազգայնականը: