Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սխալ վայրում կայանված «Lexus GX 470» մակնիշի 77AC?77 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, չի տուգանվի, քանի որ մեքենայի առջևի և հետևի համարների թվերից մեկը անընթեռնելի է: Հանրապետության փողոցում կայանված մեքենան մեր ուշադրությունը չէր գրավի, եթե մեքենայի առջևի և հետևի պետհամարանիշերի թվերը «Երևան սիթի»-ի և «Մեգասպորտ»-ի զեղչի քարտերով փակված չլինեին:
Ծառի տերևով, ստվարաթղթով, ցեխով համարանիշերի թվերը ծածկող «խորամանկ» վարորդների քաղաքում հաճախ կարելի է հանդիպել: Նրանք, սովորաբար, այդ եղանակով փորձում են խուսափել արագաչափերի և տեսախցիկների արձանագրած խախտումներից: Որպես կանոն` այդ հնարքը կիրառում են տաքսու վարորդները:
Փաստորեն, տուգանքներից խուսափելու ծայրահեղ եղանակից օգտվում են նաև թանկարժեք մեքենա վարողները:
Նշենք, որ սխալ վայրում կայանված` «գոլդ» համարանիշերով, 4.7լ ծավալով շարժիչով «Lexus GX 470» ամենագնացի շուկայական գինը տատանվում է 15000-30.000 դոլարի սահմաններում (կախված թողարկման տարեթվից):
Իհարկե, հնարավոր է սույն մեքենայի վարորդը պարզապես չի ցանկացել, որ իր մեքենան նշված վայրում կայանված տեսնեն: Չենք կարող նաև բացառել, որ «Lexus»-ի տերը «Մեգասպորտ»-ից կամ «Երևան սիթի»-ից դուրս գալուց հետո քարտերը դրամապանակի մեջ դնելու փոխարեն տեղավորել է պետհամարանիշերի վրա, ինչը թերևս, այնքան էլ ապահով տարբերակ չէ:
Ի դեպ, ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն` կանգառն արգելվում է հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում: Այս խախտման համար նախատեսված տուգանքը 5000 դրամ է: