կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 09:16
Իրավական

Օրինազանց դատավորը

Օրինազանց դատավորը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանն եւ նրա հարազատները սպառնում են պարուսույց Նունե Մկրտչյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նունեն ասել է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ինքը պահանջել է դատավորից վճարել իր պարտքերը:

 

«Նրանք հանձնեցին իրենցից գնված իմ բնակարանի բանալիները, բայց մենակ տեսնեք, թե ինչ պարտքեր կան: Ջրի վարձավճարի պարտքը 12.000 դրամ է, լույսը՝ 59.000 դրամ, հեռախոսը՝ մոտ 80.000 դրամ, էլ չեմ խոսում իմ 9000 դոլար պարտքի մասին, որ դատավորը խաբել տարել է ինձանից ու չի տալիս: Երբ զանգահարեցի, որ պահանջեմ, նրա քույրն ինձ ասաց, թե այնպես չանես, որ քեզ երկրից վտարենք»,-հուզված պատմել է Նունեն՝ հավելելով, որ այլ ելք չունի եւ պատրաստվում է դիմել Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին, որպեսզի նրանք կարողանան կարգի հրավիրել «օրենք պաշտպանող» դատավորին: