|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Բանկերի կարգավորման եւ վերահսկման թուրքական գործակալությունը պարտավորեցրել է բանկերին փակել Իրանի քաղաքացիների հաշիվները: Ենթադրվում է, որ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների` Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների համատեքստում. տեղեկացնում է mignews.com-ը:
Իրանցի հաճախորդներին բացատրել են, որ նրան պետք է կա'մ հետ վերցնեն իրենց գումարները մինչեւ ապրիլի 17-ը, կա'մ սպասեն դրանց առգրավմանը:
Թուրքական ֆինանսական իշխանությունները նման որոշում են կայացրել նաեւ Սիրիայի քաղաքացիների հաշիվների վերաբերյալ: