կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-18 14:32
Հասարակություն

Այս օրերին շատ սիրիահայեր են Սիրիա տեղափոխվում, անգամ` Հայաստանից․ Ժիրայր Ռեիսյան

Այս օրերին շատ սիրիահայեր են Սիրիա տեղափոխվում, անգամ` Հայաստանից․ Ժիրայր Ռեիսյան

Հալեպում դրական տեղաշարժ կա. այսօր, երբ պայմանները փոքր-ինչ բարելավվել են, շատ սիրիահայեր, որոնք պատերազմի ընթացքում տեղափոխվել էին այլ երկրներ, վերադառնում են Սիրիա: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, դաշնակցական Ժիրայր Ռեիսյանը: Ըստ նրա՝ այժմ Սիրիան վերականգնման փուլում է՝ բոլոր առումներով՝ ներգաղթ, շինարարություն...

«Տեսեք` երբ պատերազմի ժամանակ սիրիահայերը տեղափոխվում էին մեկ այլ երկիր, այս երևույթը չի կարելի գաղթ կոչել, քանի որ նրանք ստիպված էին նման քայլի դիմում՝ իրենց, իրենց ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով։ Ավելին` շատ սիրիահայեր ոչ թե երկիրն էին լքում, այլ ուղղակի քաղաքից քաղաք էին տեղափոխվում, ավելի անվտանգ քաղաքում պատսպարվում։ Ինչպես արդեն ասացի, այս օրերին շատ սիրիահայեր են Սիրիա տեղափոխվում, անգամ`Հայաստանից»,- ասաց Ռեիսյանը՝ հավելելով, որ, բնականաբար, Սիրիայում այժմ էլ խնդիրներ կան, սակայն դրանք էլ կամաց-կամաց կլուծվեն։

Ռեիսյանը նշեց նաև, որ Սիրիայում բնակվող հայերի թիվը շուրջ 28 000-ի է հասնում։