Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին ներկաների հարցերին պատասխանեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
Հարցին` արդյո՞ք Արցախի հիմնահարցի լուծումը հնարավոր է միայն բանակցությունների ժամանակ արցախյան կողմի մասնակցությամբ, Միրզոյանը պատասխանեց՝ այո, արցախյան կողմն անպայման պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Ավելին, ըստ նրա, իրավիճակը, որն ունենք բանակցային գործընթացում, և Ադրբեջանի սանձարձակ պահվածքը պայմանավորված են բանակցություններին ԼՂՀ-ի չմասնակցելով:
«Հիշեցնեմ, որ այն տարիներին, երբ ԼՂՀ-ն մասնակցել է բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք անդամ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունները։ Այն, որ Արցախը մասնակցում է բանակցային գործընթացին, փաստ է, և համանախագահների այցերն Արցախ դրա վառ ապացույցն են, սակայն մենք պնդում ենք, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բոլոր փուլերին՝ որպես լիարժեք անդամ։ ԼՂՀ-ի՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելը կարող է նոր լիցք հաղորդել բանակցություններին և դրանք տանել դեպի տրամաբանական ավարտ»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց նաև, որ Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին ինքնասպանության փորձ է լինելու Ադրբեջանի համար, սակայն նախարարը վստահ է՝ վաղ, թե ուշ մենք հասնելու ենք դրան։