|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նշվել է 7 միլիարդերորդ մանկիկի ծնունդը: Տոնակատարությունը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Արթիկի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության, Հայ Առաքելական եկեղեցու ներակայացուցիչներ, լրագրողներ և արթիկցիներ:
Եվ այսպես` խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկը Վահրամ Ոսկանյանն է՝ ծնված 2011 թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 00:20-ին, 2 կգ 900 գրամ քաշով և 50 սմ հասակով: Երեխայի մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը զբաղվում է արտագնա աշխատանքով:
7 միլիարդերորդ մանկիկին և նրա մայրիկին, ինչպես նաև այդ օրը ծննդատանը գտնվող բոլոր ծննդկաններին հանձնվել են նվերներ:
Համաձայն ՄԱԿ-ի հաշվարկների՝ աշխարհի բնակչությունը 7 միլիարդի սահմանն անցնում է 2011 թ. հոկտեմբերի 31-ին: Քանի որ ճշգրտորեն հաշվարկել, թե որտեղ է ծնվելու և ով է լինելու 7 միլիարդերորդ երեխան, գործնականում հնարավոր չէ, 2011 թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի երկրներում՝ այդ թվում Հայաստանում, տոնում են «7 միլիարդի օրը»՝ ընտրելով իրենց 7 միլիարդերորդ մանկիկին:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։