Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության ընթացքով:
Պատգամավորը հիշեցրեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը սկսվել է դեռևս 2012-ին և պետք է ավարտին հասցվեր հինգ տարվա ընթացքում, սակայն, ըստ նրա, ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Վախթանգ Միրումյանը խոստովանեց, որ շինարարության վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում` միաժամանակ խոստանալով ճշտելու դեպքում տեղեկատվություն տրամադրել:
Նիկոլ Փաշինյանը նույն հարցն ուղղեց նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին` հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ է տեղի ունեցել ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը:
Ի պատասխան` Գագիկ Մելիքյանն ասաց, որ բանակցություններ են ընթանում շինարարությունը սկսելու կապակցությամբ:
«Փաստորեն, էս դեպքում էլ գործ ունենք «Կարգին» հաղորդման հայտնի մանրապատման հետ` «պատուհանը դրիմ, հիմնարկեքը արիմ, բանակցությունն արիմ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց. «Նախկինում եղած վիճակագրությունը թույլ է տալիս ենթադրել, որ մի ամսից դարպասը կդառնա դուռ, դուռը` լուսամուտ, լուսամուտը` ֆոռտուչկա, ու էդպես կփակվի»: