|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Երեւան» բժշկական կենտրոնը մայիսի 1-ից կանցկացնի ակցիա, որի շրջանակներում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին մատուցվելու են անվճար բժշկական ծառայություններ:
Ակցիան անցկացվում է մայիսի 9-ին ընդառաջ, սակայն անվճար ծառայություններից օգտվելու համար հարկավոր է նախապես հերթագրվել: Բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Բամինե Բաղրամյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ 60 հոգի արդեն հերթագրվել են:
Ըստ կենտրոնի փոխտնօրենի` հերթագրված մարդկանց թվի առումով չկան սահմանափակումներ. «Որքան մարդ գրանցվի, այնքանին էլ կմատուցենք բուժծառայություն»:
«Երեւան» բժշկական կենտրոնն արդեն 3-րդ տարին իրականացնում է նման ակցիա: Միայն նախորդ տարի կենտրոնի բուժծառայություններից անվճար օգտվել են զոհված ազատամարտիկների ընտանիքների 300 անդամներ: