|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
DV-2022 Հայաստանյան Գրին քարտի շահառուներն այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ պատճառները, թե ինչո՞ւ Հայաստանից շահառուներ չեն հրավիրում։ Նրանք պաստառներով դիմում են դեսպանատանը՝ հետևյալ գրություններով, որ չեն ուզում կորցնել հնարավորությունը, ուզում են պայծառ ապագա երեխաների համար։