կարևոր
514 դիտում, 2 ժամ առաջ - 2025-02-04 23:42
Հասարակություն

Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ դանակահարված 44 օրյա պատերազմի մասնակցի կյանքը չի հաջողվել փրկել

Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ դանակահարված 44 օրյա պատերազմի մասնակցի կյանքը չի հաջողվել փրկել

Փետրվարի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանանցման բաժանմունքում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը։

«Վերջինը «կրծքավանդակի վերին աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 1-ին, Աբովյան քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց տեղի ունեցած դանակահարության հետևանքով։

Նշված հանցագործությունը բացահայտված է, կան ձերբակալվածներ, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Հիվանդանոցում մահացած Լ. Ստեփանյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից է եղել, կռվի թեժ օրերին եղել է առաջնագծի այն վայրերում, որտեղ անգամ 100-200 մետր հեռավորության վրա են եղել հակառակորդի դիրքերը ու իր զինակից ընկերների հետ մինչև վերջին փամփուշտը անառիկ են պահել իրենց վստահված «պոստերը»»,-հայտնում է shamshyan.com-ը։