|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ սերը նվազեցնում է ցավի զգացողությունը եւ անվտանգության զգացում է առաջացնում` ազդելով գլխուղեղի համապատասխան հատվածների վրա:
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 17 կին, որոնք այդ ընթացքում ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել: Նրանք բոլորը ստացել են էլեկտրական ցնցումներ` գտնվելով մագնիսական հատուկ տոմոգրաֆում: Միեւնույն ժամանակ, կանանց ցուցադրվել են նրանց սիրեցյալների, անծանոթ մարդկանց, ինչպես նաեւ առարկաների նկարներ:
Փորձարկման ընթացքում կանայք 20 բալանոց սանդղակով գնահատել են յուրաքանչյուր ցնցումից ստացված ցավը:
Պարզվել է, որ ամենաթույլ ցավը կանայք զգացել են իրենց սիրելիի նկարին նայելիս. տեղեկացնում է drugs.am կայքը: