|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում կայացած ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես եկել:
Յուրի Իսրայելյանը (50 կգ քաշային կարգ) եւ Տիգրան Յաղուբյանը (60 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) ու Մամիկոն Ավետիսյանն (81 կգ) առաջին գոտեմարտերում հաղթել են, սակայն հաջորդում երկուսն էլ զիջել են մրցակիցներին:
«Արդյունքներից գոհ լինել չեմ կարող, քանի որ մեդալ չենք նվաճել: Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէր: Մենք այս տարի չէինք կարողացել միջազգային հավաքներ անցկացնել: Բացի այդ, Հայաստանի պատանի ձյուդոյիստներն աշխարհի առաջնությանն առաջին անգամ էին մասնակցում, ավելի լարված էին:
Մամիկոն Ավետիսյանն իր երկրորդ գոտեմարտում պարտվել էր աշխարհի ապագա չեմպիոնին: Հետո մոլդովացի մարզիկը հարցազրույցի ընթացքում նշել էր, որ շատ բարդ գոտեմարտ է ունեցել հայ ձյուդոյիստի հետ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանը: