Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացնող` տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախկին նիստում վարչապետի դիտարկումներից հետո ճշգրտումներ են արվել, և նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն շեշտեց` այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին այլևս չեն անդրադառնալու:
Հակոբ Արշակյանը նշեց, որ սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այս տարի գնված մեքենաները չեն կարողանալու ներմուծել: Նրա խոսքով՝ պատուհան են սահմանել` մինչև ապրիլի 1-ը ներմուծելու համար:
Փախվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ իզուր կոռուպցիոն ռիսկ են գեներացնում այն դեպքում, որ պետք է փաստաթղթով հիմնավորվի՝ գնվել է մինչև դեկտեմբերի 31-ը։ Նա առաջարկեց նաև եզրույթ սահմանել, որ նախագիծը վերաբերի այն մեքենաներին, որոնք ներմուծվել են:
Վարչապետը նշեց, որ օրենքը հասնում է կառավարություն, և այդ հարցերը նիստում են պարզվում։
Հակոբ Արշակյանը վարչապետի այս դիտարկմանն արձագանքեց, որ մեքենան Ճապոնիայից ներմուծելու համար երկու ամիս է պետք, եթե նույնիսկ փաստաթղթերը կեղծվեն, ինչը նա չի կարծում, բերելու դեպքում չեն հասցնի, քանի որ մեքենան մայիսի 1-ից հետո է հասնելու, և չեն կարողանալու ներմուծել:
«Կոռումպացված չինովնիկների համար սա կարող են համարվել խայծ, թակարդ: Մինչև մայիսի 1-ը ձեզ կոչ ենք անում ակտիվ լինել»,- նշեց Փաշինյանը: