կարևոր
694 դիտում, 7 ժամ առաջ - 2025-06-17 15:24
Հասարակություն

Գեղարքունիքի մարզում 4 միլիարդ դրամի արժեքով ծրագրեր ձախողվել են․ Արման Ղազարյանը՝ Խուդաթյանին

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարցադրում ուղղեց ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ ընդգծելով, որ կառավարության որոշմամբ 2024-ի դեկտեմբերին 39.5 մլրդ դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր տեղափոխվել են 2025-ի նոյեմբեր, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս ծրագրերի ձախողում կամ ուշացում։ Ղազարյանը պահանջեց հստակ պարզաբանում՝ արդյո՞ք այդ ծրագրերը 2025-ին ամբողջությամբ կիրականացվեն, քանի որ նախարարի ներկայացրած հաշվետվության մեջ խոսվում էր միայն 31.8 մլրդ-ի կատարողականի մասին։

Բացի այդ, պատգամավորը բարձրաձայնեց սահմանապահ համայնքներին վերաբերվող խնդիր՝ նշելով, որ որոշ համայնքներ, որոնք փաստացի դարձել են սահմանապահ, դեռևս չեն ընդգրկվել կառավարության աջակցության ծրագրերում։ Նա պահանջեց հստակեցում՝ ե՞րբ և ինչպե՞ս են այդ համայնքներն ընդգրկվելու աջակցության շրջանակներում։

Մանրամասն՝ տեսանյութում։