|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ Արմավիր քաղաքում կալանավորվել է հայազգի «օրենքով գող»` 44-ամյա Արա Մուրադյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Արա Արմավիրսկի անունով: Այս մասին հայտնում է primecrime.ru կայքը:
Կայքի տեղեկություններով՝ դեռևս հուլիսի կեսերին Մուրադյանը կալանավորվել էր վարչական իրավախախտում կատարելու համար՝ 15 օրով, սակայն ժամկետը լրանալուն պես նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության հատկանիշներով:
Կայքը հիշեցնում է, որ նախկինում դատապարտված` ծնունդով Արմավիրից Արա Մուրադյանն «օրենքով գող» է թագադրվել 2012թ. դեկտեմբերին՝ «օրենքով գողերի» կնքահայր Դեդ Հասանի կողմից:
Նշենք, որ այս տարվա ընթացքում Կուբանում երեք «օրենքով գող» է ենթարկվել է քրեական պատասխանատվության: