Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին սուպերմարկետից մեկ շիշ կոնյակ գողանալու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Քաջիկ Արզումանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2017թ. հունիսի 30-ին գնումներ կատարելու պատրվակով մուտք է գործել «Էվրիկա գրուպ» ՍՊԸ պատկանող սուպերմարկետ, որտեղ վաճառասրահի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափի` 19.750 ՀՀ դրամ արժողության 0.5 լ տարողությամբ «Նոյ կլասիկ» տեսակի 1 շիշ կոնյակ:
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Նրա վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: