կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 13:53
Քաղաքական

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում կատու է անցել. Շարմազանով

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում կատու է անցել. Շարմազանով

Պատահական չեմ համարում  Ռուսաստանի ԱԳՆ-ի խիստ գնահատականը` Ադրբեջանում ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Այդ վերաբերմունքը, ըստ նրա, ՌԴ-ն բնութագրել էր վայրագ, և սա արվում է հուլիսյան դեպքերին զուգահեռ: Սա, Շարմազանովի մեկնաբանմամբ, նշանակում է, որ կան ստորջրյա հոսանքներ, որոնք նույն ուղղությամբ չեն հոսում և կարելի է եզրակացնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները թևակոխում են ոչ բարենպաստ փուլ: Նա հիիշեցրեց նաև օրեր առաջ Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչության տարածած հաղորդագրությունը, որտեղ տրված  էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձակերպումը, ինչի պատճառով էլ Ադրբեջանի ղեկավարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել:

«Այդ հայտարարությունները պատահական չեն, և կարող ենք եզրահանգել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում միգուցե կատու է անցել, և գուցե այդ կատվի գույնն էլ սև է»,-ասաց Շարմազանովը:

Նա նաև չբացառեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կշարունակեն իրենց հարաբերությունները, որովհետև ՌԴ-ն Հարավային Կովկասում շահեր ունի, բայց, այնուամենայնիվ, ըստ Շարմազանովի, այս երկու հայտարարությունների միջոցով Ռուսաստանը մեսիջ է հղում Ադրբեջանին: