|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը` ցանկանալով հակադարձել այն ելույթներին, որոնցում հնչեցին քաղաքական դատողություններ: Նա կոչ արեց ընդդիմադիրներին` ռուբիկոններ չգծել:
«Մենք բարեփոխումների փուլում ենք, այլ ոչ` սեպտեմբերյան հեղափոխության: Այնպես չէ, որ հին կառավարությունը վատ էր աշխատում, և մենք հիմա պետք է սրբենք, քանդենք: Կա շարունակականության, բարեփոխումների խնդիր, և դա անողը մենք ենք: Կատու մի\' փնտրեք այնտեղ, որտեղ չկա, մանավանդ, որ կատուն ձեր ուսերին է: 99թ.-ից այն կողմ բոլոր կառավարությունների քաղաքական պատասխանատուն եղել և մնում է Հանրապետականը, մենք և\' դրականի, և\' բացասականի պատասխանատուն ենք: Մենք թե\' հնի, թե\' նորի տերն ենք»,- ասաց Շարմազանովը: