Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համբուրգում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիս է հրավիրել:Հարցին, թե Թրամփը, որպես մարդ, դուր է՞ եկել Պուտինին, և արդյո՞ք նա խոսել է նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտելու մասին, Պուտինը պատասխանեց, որ հարցը հնչել է Թրամփի կողմից, ավելին` Թրամփը այդ թեմային բավական երկար ժամանակ է հատկացրել:
«Մեր տեսակետները արդեն հայտնի են, չկա որևէ հիմնավորում, որը կապացուցեր, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:Կարևորն այն է, որ մենք պայմանավորվել են հետևյալ հարցի ուրջ` ապագայում անորոշության իրավիճակ չպետք է հանդուրժենք: Մենք պայմանավորվել ենք ստեղծել աշխատանքային խումբ` համատեղ համագործալցելով վերահսկելու համար կիբերհանցագործությունները»,- ասել է Պուտինը` հավելելով, որ համատեղ գործելով` կարող են վերջ տալ այդ թեմայի շուրջ շահարկումներին:
Ինչ վերաբերում է Թրամփի հետ անձնական հարաբերություններին, ապա Պուտինի կարծիքով այդ հարաբերությունները հաստատված են:
«Հեռուստատեսային Թրամփը խիստ տարբերվում է ռեալ Թրամփից: Նա շատ ավելի կոնկրետ մարդ է, զրուցակցին ադեկվատ ընկալող, արագ վերլուծող: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ մենք կարող են գոնե մասնակի վերականգնել ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Պուտինը: