Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ընդգրկված որոշման փոփոխություն, ըստ որի` «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում» են ներառվում նաև գիտական և գիտատեխնիկական աշխատողները:
Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գիտական աշխատանքը ինքնին համարվում է մտավոր և հուզական գերլարվածության բնույթի աշխատանք: Ուստի նպատակահարմար է, որ այդպիսի աշխատանքով զբաղվող անձինք կարողանան լիարժեք վերականգնել իրենց ուժերն ու կարողությունները, ինչի հնարավորությունն ավելի քիչ է ամենամյա նվազագույն արձակուրդի պայմաններում: Այդ են վկայում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև հանրապետության գիտական կազմակերպությունների գիտաշխատողների բազմաթիվ գրավոր ու բանավոր դիմումները:
Նշենք, որ ամենամյա երկարացված արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ:
Ներկայումս ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում ընդգրկված են բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդողները, որոնք գիտելիք են փոխանցում երիտասարդ սերնդին, իսկ գիտական կազմակերպություններում աշխատող, գիտելիք ստեղծող, գիտությունը զարգացնող գիտաշխատողները զրկված են այդ իրավունքից:
Որոշման փոփոխությամբ գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներին հնարավորություն կտրվի լիարժեքորեն վերականգնելու իրենց մտավոր ներուժն ու կարողությունները, ինչպես նաև կնպաստի նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: