կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 18:40
Քաղաքական

Պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես՝ անկախ նրանից՝ ո՞վ է բանակցում՝ Ռուբինյանը, թե՞ ոչ

Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հեր հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ նշանակելուն:

«Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դրա վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` կա՞ որևէ փաստաթուղթ. «Ինչպես մեր դառը եռամյա կյանքը ցույց տվեց, Աստված մի արասցե, վաղը Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, կներեք, ինքնագլուխ կայացրեց, հետո հասարակությունն ընդվզեց, նույնիսկ քաղաքական մեծամասնությունն ընդվզեց, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: Մի անգամ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»: Միակ մեղավորը մնում է Ալեն Սիմոնյանը», - ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։