Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ելույթից հետո նրան հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Նա հետաքրքրվեց, որ բյուջեի կատարողականում նշված է` նախորդ տարի նախարարությունը բժշկական սարքավորումներ գնելու համար 12 400 մլն դրամ է հատկացրել, իսկ դեղորայքի համար՝ 3 մլրդ-ից ավելի։ «Սարքավորումներ ձեռք բերելուն նման քիչ գումար տրամադրելը ցանկության պակա՞ս է, թե՞ անտեղյակություն՝ հատկապես հաշվի առնելով մարզերի հիվանդանոցներում տիրող իրավիճակը»,- հարցրեց Կյուրեղյանը։ Նա հավելեց նաև, թե, նախարարի խոսքով, առաջիկայում 600 000 անապահով ընտանիք է ներառվելու ապահովագրական համակարգի մեջ, ինչպե՞ս են որոշելու՝ անապահով որ ընտանիքներին է առավել անհրաժեշտ ապահովագրությունը։
Առողջապահության նախարարը պատասխանեց, որ անապահով ընտանիքների ընտրության հարցում մի գործիք ունեն՝ «Փարոս» ծրագիրը։ Ըստ նախարարի՝ բյուջեով հատկացված գումարը պետք է համեմատեն «Փարոս»-ում գրանցվածների թվի հետ, և հենց նրանց էլ կտրամադրվեն ապահովագրական փաթեթ։ «Փարոս»-ում ընդգրկվածների թիվն այսօր 612 000 է։ Ուստի ստացվում է այնպես, որ մենք գրեթե բոլորին կտրամադրենք այդ փաթեթները»,- ասաց Ալթունյանը։
Ինչ վերաբերում է սարքավորումների համար նախատեսված գումարի քիչ լինելուն, ապա, ըստ նրա, նախարարությունն իր առջև խնդիր չի դնում՝ սարքավորումներ գնելու համար գումար հատկացնել, դա բուժհաստատությունների խնդիրն է: «Իսկ դեղորայքը ձեռք է բերվում պետպատվերն ապահովելու համար։ Նախարարության բյուջեում սարքավորումների համար գումար չի նախատեսվում»,- նշեց նախարարը։