|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցն անդրադարձել է հուլիսի 1-8-ը Համբուրգում կայանալիք G20 գագաթաժողովին Թուրքիայի մասնակցությանը:
Ըստ Demokrathaber-ի՝ Շուլցը հրապարակորեն հայտարարել է, որ քանի դեռ Թուրքիայում ընդդիմադիրներն ու լրագրողները գտնվում են բանտերում, ինքը չի ցանկանում Թուրքիայի մասնակցությունն այդ ժողովին:
«Սեփական երկրում արժեքներ ոտնահարող օտար քաղաքական գործիչները չեն կարող Գերմանիայում միջոցառումներ կազմակերպել և դրա ընթացքում հրահրող ելույթներով հանդես գալ: Չեմ ցանկանում, որ Թուրքիայում ընդդիմադիրներին և լրագրողներին բանտ նետող Էրդողանը միջոցառում կազմակերպի Գերմանիայում»,- հայտարարել է նա: