Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 31-ին «Երևանի ՋԷԿ»-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գործող էներգաբլոկի պլանային կանխարգելիչ նորոգման աշխատանքներին։ Ներկայացվել է այս տարվա հուլիսի 16-31-ին իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման ընթացքը։ Նշվել է, որ այդ ժամանակահատվածում «General Electric»-ի մասնագետների կողմից կիրականացվեն գազատուրբինային տեղակայանքի հերթական պլանային տեսչական ստուգման, ինչպես նաև էներգաբլոկի մյուս հիմնական և օժանդակ սարքավորումների կանխարգելիչ նորոգման աշխատանքներ։ Անդրադարձ է եղել նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական ապահովման միջոցառումներին։
Քննարկվել են նաև «Երևանի ՋԷԿ»-ում 2018թ. պլանավորված կապիտալ նորոգման հետ կապված հարցեր։ Նշվել է, որ այդ ընթացքում «General Electric»-ի կողմից կիրականացվի գազատուրբինային տեղակայանքի արդիականացում, ինչը հնարավորություն կտա կայանի հզորությունն ավելացնել շուրջ 7 մեգավատտով, իսկ ՕԳԳ-ն բարձրացնել 1 տոկոսով։
Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն