|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը:
Հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում:
Հունիսի 28-ից ծիրանի մթերումները կսկսեն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 հասցեում և «Արարատի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն` ք. Երևան, Շարուրի 37 հասցեում:
Հունիսի 29-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հուլիսի 1-ից՝ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Երևան, Աշտարակի խճուղի 2 ա հասցեում: