կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-16 13:32
Սպորտ

«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթեց «Լուչ-Էներգիա»-ին

«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթեց «Լուչ-Էներգիա»-ին

Մինսկում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին ստուգողական խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հանդիպեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչ «Լուչ-Էներգիա»-ին:

Մինսկի «Տորպեդո» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Միհրան Մանասյանը: «Ալաշկերտ»-ի հարձակվողն օգտվեց գնդակը խլած Արթուր Եդիգարյանի հաշվենկատ փոխանցումից, շրջանցեց պաշտպանին և գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը:

10 րոպե անց ռուսական թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը` անկյունայինի խաղարկման արդյունքում:

Երկրորդ խաղակեսում Աբրահամ Խաշմանյանը մի քանի փոփոխություններ կատարեց, իսկ «Ալաշկերտ»-ն աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը:

Երևանյան թիմին հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանի ֆանտաստիկ գոլը, ով ընթացքից կատարած հիասքանչ հարվածով գրավեց «Լուչ-Էներգիա»-ի դարպասի հեռավոր անկյունը: Գոլային դրվագում հիանալի գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը:

Երկրորդ ստուգողական խաղում «Ալաշկերտ»-ը հունիսի 21-ին կմրցի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մեկ այլ թիմի` «Շիննիկ»-ի հետ:

Ստուգողական հանդիպում, Մինսկ

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)` 2:1

Միհրան Մանասյան, 16, Գագիկ Դաղբաշյան, 85 – 26’

«Ալաշկերտ». Գևորգ Կասպարով (Արսեն Բեգլարյան, 46), Արարատ Առաքելյան (Գագիկ Դաղբաշյան, 46), Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Վահագն Մինասյան (Մլադեն Զելկովիչ, 46), Դմիտրի Խովբոշա (Միլիան Յաբլան, 80), Խորեն Վերանյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան (Արտակ Եդիգարյան, 56), Միհրան Մանասյան (Փորձարկվող ֆուտբոլիստ, 57), Ուրոշ Նենադովիչ (Գևորգ Նռանյան, 61):