Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանության գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել: Պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել, հարազատներին տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա, մի քանի ֆիզիկական անձանց՝ մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել: «Ես չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում»,- գրել է Մելիք Խաչատրյանը: Վերջինս պահեստում որևէ պակասորդ չի ունեցել:
Նա մի քանի օր նախապատրաստել է իր ինքնասպանությունը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան կախված գտել է եղբայրը, որը նույն զորքերում է ծառայում: Մելիք Խաչատրյանն ամուսնացած էր, որդին 10 տարեկան է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: