Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը մասնակցել է հունիսի 2-ին Երևանում կայացած Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի գործունեության 25-ամյակի տոնակատարությանը և Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման արարողությանը:
Նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բարձր է գնահատում այս տարիների ընթացքում Խաղաղության կորպուսի երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքներում իր կամավորների միջոցով իրականացրած և այսօր էլ իրականացվող երիտասարդական և համայնքային զարգացման, անգլերեն լեզվի ուսուցման ծրագրերը և իհարկե մարդկային և մասնագիտական մեծ նվիրումով իրականացվող աշխատանքը:
Ա. Քարամյանի խոսքով, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Խաղաղության կորպուսի գործընկերությունը տարիների պատմություն ունի և այդ բազմամյա արդյունավետ համագործակցության հիմքը նախարարության և Խաղաղության կորպուսի միջև երիտասարդության զարգացման ոլորտում համատեղ աշխատելու և համագործակցելու նպատակով կնքված փոխըմբռնման հուշագրերն են:
«Մեր համագործակցության առաջնահերթ խնդիրներից է օժանդակել զարգացնել մարզային երիտասարդության ներուժը և այն օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության համայնքների հզորացման: Մենք հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ հայաստանցի երիտասարդները Խաղաղության կորպուսի կամավորների օժանդակությամբ հնարավորություն են ստանում ակտիվորեն ներգրավվելու և՛ իրենց համայնքի, և՛ իրենց անհատական զարգացման ծրագրերում, սովորում են լինել ակտիվ և նախաձեռնող քաղաքացիներ, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական կապերի հետագա ամրապնդման յուրօրինակ պատասխանատուներ»,- ասել է նախարարի տեղակալը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների բազմաթիվ պաշտոնյաներ: