| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանին: 
Էդվարդ Նալանդյանը, բարձր գնահատելով հայ-գերմանական բազմաոլորտ հարաբերությունները, կարևորեց Հայաստանում Գյոթեի ինստիտուտի կենտրոնի հիմնումը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի կրթական և մշակութային ոլորտում փոխգործակցության ընդլայնման համար։ 
Հանդիպմանը պրոֆեսոր Լեհմանը նախարար Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի՝ Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղի բացման հետ կապված ծրագրերը։
Տեղեկանք. Գերմանիայի Գյոթեի ինստիտուտը հիմնադրվել է 1951 թվականին: Այն համարվում է Գերմանիայի խոշորագույն մշակութային ինստիտուտը, որի հիմնական նպատակներն են արտերկրում գերմաներենի տարածումը և միջազգային մշակութային համագործակցության զարգացումը: Աշխարհի ավելի քան հարյուր երկրներում Գյոթեի ինստիտուտն ունի շուրջ 159 կենտրոն: