Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրն է. օրվա խորհրդին համահունչ հունիսի 1-ին, ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում /ճեմասրահ և դահլիճ/ կանցկացվի ավանդական դարձած տոնական հանդիսություն: Գրադարանի ճեմասրահում փոքրիկ հանդիսատեսի համար կներկայացվի համերգային ծրագիր` անհատական և խմբային կատարումներով, իսկ դահլիճում` թատերական բեմականացում ռուս մանկագիր, թատերագիր Վլադիմիր Օռլովի տիկնիկային թատրոնների համար գրված «Ոսկե աքլորիկը» պիեսի հիման վրա (թարգմանությունը՝ Յու. Սահակյանի):
Մայրաքաղաքի հիմնական դպրոցների սաների մասնակցությամբ այս նոր բեմադրությունը նվիրվում է մոլորակի բոլոր մանուկներին, նրանց իրավունքներին, խաղաղությանն ու երջանիկ մանկությանը:
Մանկական տոնական միջոցառման նպատակն է ջերմ, ուրախ ու տոնական մթնոլորտ ստեղծել թիրախային հիմնական խումբ դիտարկվող փոքրիկ հանդիսատեսների համար:
Արդեն ավանդական դարձած հունիսմեկյան հանդիսությունը միտում ունի ապահովել երեխաների տոնական տրամադրությունը, նրանց սիրելի կերպարների և բեմական խոսքի համադրումով նպաստել այն գաղափարի արժևորմանը, որ Երկիր մոլորակի բոլոր երեխաները ծնվում են միևնույն՝ երջանիկ և խաղաղ մանկության իրավունքով: