Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով: Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888II88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II88 սերիայով:
Սա հատուկ Սերգեյիչի համար թողարկված համարանիշ է, որ և գոլդ լինի, և ոստիկանական: «Դեռևս 20 տարի առաջ էս ավանդույթը կար, բոլոր թոշակառու գեներալներին ոստիկանական մեկ հատ համարանիշ են հատկացնում՝ ցմահ: Առաջ եղել է ՈՍ սերիայով, հիմա՝ II»,- բացատրեց Ալիկ Սարգսյանը: Իսկ 8-երի կոմբինացիան Դուք եք ընտրել: «Դե, հիմա, էդ 8-երը... չգիտեմ, ընտրել են, էդ են դրել»: Այսինքն՝ Ձեր ճաշակը չէ: «Չէ, ես տենց հատուկ մոլուցք չունեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: