|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Եվրաթերահավատների և նացիոնալիստների երկու խմբակցությունները Եվրախորհրդարանի նոր կազմում կարող են ակնկալել 108 աթոռ: Այդ մասին է վկայում է ԵԽ հրապարակած գնահատականը տեղերի բաշխման մասին. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ «Ազգերի և ազատությունների Եվրոպան» կստանա 55 մանդատ, իսկ «Ազատության և ուղիղ դեմոկրատիայի Եվրոպա»-ն` 53: Սակայն միասին նրանք կունենան նույնքան տեղ, որքան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակից լիբերալների ալյանսը` 108 տեղ:
«Եվրոպական ազգային կուսակցություն»-ը, որը առաջատարն է և հավակնում է ԵԽ ղեկավարի պաշտոնին, ստանում է 178 մանդատ, իսկ մեծությամբ երկրորդ` սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը կստանա 152 տեղ: Միասին նրանք կոալիցիայի շրջանակում կարող են ստանալ 330 մանդատ, ինչը բավական չէ իշխող մեծամասնության համար:
Կանաչները ստանում են 70-67 մանդատ: