Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ն գրում է․
«Քննիչը պահանջում է երկարացնել դաշնակցական Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետը։ Միջնորդության քննությունը նախատեսված էր երեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, սակայն հետաձգվել է։ Պաշտպան Մկրտիչ Դավթյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանության կողմը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Այլ մանրամասներ հայտնելուց պաշտպանն այս պահին զերծ մնաց։ Խափանման միջոցի միջնորդության քննությունը կիրականացվի վաղը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ Օրերս էլ ՔԿ-ն հայտնեց ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»։