|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը՝ չնայած սկանդալային հայտնի ձայնագրության հրապարակմանը:
Հիշեցնենք, որ նրան պատկանող «ՍԱՍ գրուպ»-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ Ա. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին ձայներ բերել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում, եւ հիմա գլխավոր դատախազի որոշմամբ ՀՔԾ-ում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ «Ժողովուրդ» աղբյուրների՝ քանի որ կատարվածը հանցագործության տարրեր էր պարունակում, լավագույն դեպքում որոշում կկայացվի Արամ Սարգսյանի նկատմամբ սիմվոլիկ պատիժ հարուցել: Իսկ Արտակ Սարգսյանն անձամբ անպատիժ կմնա: Սա էլ, թերեւս, ունի իր պատճառները. Արտակ Սարգսյանը համարվում է Սերժ Սարգսյանի իշխանության ֆինանսական հիմնական աղբյուրներից մեկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: