Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա:
Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսևորում ոչ միայն վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին:
Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13.000 կրակոց, որոնցից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաններից, իսկ 1800-ը` խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տեղի չտալով հակառակորդի սադրանքներին, շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը. տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: