կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-13 14:08
Քաղաքական

Փաշինյանը ֆալշ էր երգում. Աշոտյան

Փաշինյանը ֆալշ էր երգում. Աշոտյան

Հայտնել ենք, որ այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ:  Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի երեկվա կատարման մասին և արդյո՞ք երգ կգրի Տարոն Մարգարյանի համար: Նա պատասխանեց, որ հետևում է ավագանու ընտրություններին մասնակից ուժերի քաղաքական գործունեությանը: «Չեմ ուզում լծվել այն աշխատանքին, որ ենթադրում է`  քարոզարշավից առաջ` մինչև ապրիլի 21-ը, ինչ-որ հայտարարություններ անել: Դրանից հետո եթե կարիքը կլինի, թեկուզ` երաժշտական, կմտածենք այդ մասին»,- ասաց Աշոտյանը:  

Պնդող հարցին` Տարոն Մարգարյանը կերգի՞, արձագանքեց.  «Անպայման ուզում եք անլրջացնե՞լ պայքարը:  Ես չեմ գնահատի երեկվա տեսահոլովակը, բայց կարծում եմ ֆալշ էր երգում: Ողջունում եմ, որ մարդը չի կաշկանդվում: Եթե ուզում եք` գովեմ, ես կգովեմ, բայց գովեմ, որ ասեն` իշխանական պրոյե՞կտ է»:

Ապա Աշոտյանը նշեց, որ իր համար ուրախալի է, որ քաղաքապետի պաշտոնի երեք պոտենցիալ  թեկնածուներն էլ երիտասարդ են: