|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հոկտեմբերի 16-ին` ժամը 08:22-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ մեքենան բախվել է մայրուղու գովազդային վահանակին և վթարվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է: Փրկարարներն արդեն մեկուսացրել են կրակն ու մեքենայից դուրս բերել վարորդի դին:


