կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-25 19:00
Հասարակություն

Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում

Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում

Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ ԼեոնիդԱգուտինը` «Էսպերանտո» երաժշտական խմբի հետ միասին հանդես կգա Երևանում:

Ագուտինի երգերը սիրելի են թե' ավագ սերնդի, թե' ժամանակակից երիտասարդների համար: Նրա ամեն մի ստեղծագործություն հիթային էր, իսկ նրա ամեն մի ելույթ սպասելի էր հետխորհրդային յուրաքանչյուր հանդիսատեսի համար:

Ագուտինի տաղանդը դրսևորվեց նաև ռուսաստանյան Голос մրցույթում, որի ժյուրի կազմում էր: Նրա սանը` երգչուհի Դարյա Անտոնյուկը, ճանաչվեց մրցույթի հաղթող:

Ռուս երգչի երկրպագուների թիվը չի պակասել, ինչի մասին են վկայում նրա համերգների լեփ-լեցուն դահլիճները: Վերջերս նա հյուրախաղերով էր Ռուսաստանի կենտրոնական շրջանների քաղաքներում, նրան ուղեկցում էր կինը` Անժելիկա Վարումը: Ի դեպ, նրանց ընտանիքը երկարակյացներից է ռուսական շոու բիզնեսում: Այս տարի լրանում է նրանց համատեղ կյանքի 20 ամյակը:

Ագուտինը անհամբերությամբ է սպասում երևանյան համերգին, ինչի մասին հայտնել է իր տեսաուղերձում ուղղված հայ հանդիսատեսին:

Սպասվում է հիանալի երեկո, որի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված երգչի սիրված ստեղծագործությունները` կենդանի կատարմամբ:

Համերգը, որը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Ինֆորմացիոն հովանավորն է VivaroNews-ը:

Ի դեպ, Վիվառոն իր հաճախորդներին ընձեռել էր Ագուտինի համերգի տոմսեր շահելու հնարավորություն, խաղարկելով համերգի 40 տոմս: