|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ամենամյա զեկույցով փետրվարի 8-ին վերջին անգամ, որպես նախագահ, ելույթ կունենա խորհրդարանում:
Զեկույցի քննարկման ձեւաչափի վերաբերյալ խորհրդակցությունները խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ դեռեւս շարունակվում են, վերջնական որոշումը կկայացվի փետրվարի 5-ին. տեղեկացնում է Apsny.ge-ն:
Ըստ կայքի` այդ օրը խորհրդարանի առջեւ կհավաքվեն Սահակաշվիլիի ընդդիմախոսները, որոնք համարում են, որ նրա` ներկայումս պաշտոնում գտնվելը օրինական չէ, քանի որ նրա լիազորությունների ժամկետը լրացել է հունվարի 20-ին: Նրանք մտադիր են փակել խորհրդարանի մուտքը եւ չթույլատրել, որ Սահակաշվիլին շենք մտնի: