կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 09:51
Քաղաքական

Կարեն Կարապետյանը ցանկանում է ազատվել Դավիթ Հարությունյանից. «ՀԺ»

Կարեն Կարապետյանը ցանկանում է ազատվել Դավիթ Հարությունյանից. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից։ Այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին։ Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում է վարչապետի կողքին։ Հիշեցնենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե կառավարության նիստերին միշտ Դ. Հարությունյանն էր նստում, թեև ի պաշտոնե դա Վ. Գաբրիելյանի տեղն էր։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը և պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի։ Բացի այդ, նրան, նաև Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է նաև Հովիկ Աբրահամյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։