Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրեմլում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսքում նշել է, որ ապրիլի 3-ին երկրները կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այդ տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դաշնակցային են դարձել:
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպություններում` գրեթե բոլոր ուղղություններով… Այդ տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները միշտ կառուցվել են դարերից եկած շատ խոր արմատների վրա»,- ասել է նա:
Վլադիմիր Պուտինն անդարադարձել է նաև ՀՀ-ում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Գործընթացը, հավանաբար, հեշտ չէ, սակայն վստահ եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարության ներքո կանցնի իր զարգացման այդ փուլը: Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Ձեզ»,- նշել է նա` դիմելով Սերժ Սարգսյանին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ այդ 25 տարիները սերտ համագործակցության շրջան են եղել, և երկրները հասել են իրապես դաշնակցային հարաբերությունների: «Այդ հարաբերությունների բնույթը միշտ թելադրում է օրակարգը: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը ևս բովանդակալից կլինի և կանցնի փոխադարձ վստահության մթնոլորտում»,- ասել է նա: