Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 13-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործունեությանը խոչընդոտելու գործով վերջին դատական նիստը: Այս մասին գրում է Hetq.am-ը:
Այս գործով վանաձորցի, 32-ամյա Մարիամ Հովիկի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող՝ ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող Շողիկ Գալստյանին, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտական գործառույթներն իրականացնող Շ.Գալստյանին և վերջինիս ձեռքից խլելով «Սամսունգ» տեսակի «SM-J700H/DS» մոդելի բջջային հեռախոսը, դիտավորությամբ հարվածել է գետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, ինչպես նաև լրագրողին պատճառել էր նյութական վնաս:
Դատարանի վճռով՝ ամբաստանյալ Մ. Ավագյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրան դատապարտել տուգանքի ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի՝ 700 000 դրամի չափով, նրան զրկելով պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից մեկ տարի ժամկետով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: