| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը զեկույց է պատրաստել 2015-2016թթ. Թուրքիայի քրդաբնակ շրջաններում երկրի անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունների հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների և գրանցված զոհերի վերաբերյալ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Diken.com.tr լրատվական կայքի` զեկույցից պարզ է դարձել, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 2.000 հոգի և գրանցվել են մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներ: Զոհվածներից 800-ը ուժային կառույցների ծառայողներ են, 1.200-ը խաղաղ բնակիչներ կամ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալներ:
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում շուրջ 500.000 մարդ (ճնշող մեծամասնությունը քուրդ) ստիպված է եղել լքել իր բնակավայրը: Բանակի կողմից կիրառված հրետակոծության հետևանքով բազմաթիվ բնակելի շենքեր են ավերվել:
2016 թվականին Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքի բնակիչները ստիպված են եղել շաբաթներ անցկացնել նկուղային հարկերում` առանց խմելու ջրի ու դեղամիջոցների:
Զեկույցում հիշեցվում է, որ ՄԱԿ-ի ծառայողներին թուրքական իշխանությունների կողմից թույլ չի տրվել այցելել նշված շրջաններ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնն էլ մտահոգություն է հայտնել, որ մինչև այժմ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որևէ հետաքննություն չի սկսվել: «Որևէ կասկածյալ անգամ չի կալանավորվել, որևէ մեկի վերաբերյալ դատական գործ չի հարուցվել»,- ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան: