|
Փոխարժեքներ
10 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.88 |
| EUR | ⚊ | € 450.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.8891 |
| GBP | ⚊ | £ 516.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.75 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Մոսկվայի և Փարիզի միջև տեղի ունեցած շփումները։
Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան և Փարիզը որոշ շփումներ են իրականացնում աշխատանքային մակարդակով, սակայն դրանք դեռ աննշան են։ Նա նաև պարզաբանել է, որ երկու երկրների առաջնորդների միջև շփումների առարկայական ուրվագծեր դեռ չկան։
Իսկապես շփումներ տեղի են ունեցել, և դա կարող ենք հաստատել, որոնք ցանկության և անհրաժեշտության դեպքում կօգնեն բավական արագ երկխոսություն հաստատել ամենաբարձր մակարդակով», – լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ռուսաստանը, Պեսկովի խոսքով, միշտ ասել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները զրոյական մակարդակի հասցնելն անտրամաբանական է, ոչ արդյունավետ և վնասակար բոլորի համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ եղել է երկխոսության պահպանման կողմնակից. միայն երկխոսությունը, ոչ թե առճակատումը կարող է նպաստել ամենաբարդ խնդիրների լուծմանը։