Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեց վերջին հետազոտությունը` «Քաղաքական կուսակցություններ և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:
Թե ո՞ր ուժին կընտրեն համամասնական ցուցակով, եթե առաջիկա կիրակի տեղի ունենային ընտրությունները, հարցման մասնակիցները պատասխանել են` «Ծառուկյան» դաշինք`26,4 տոկոս, ՀՀԿ`22,8 տոկոս, «Ելք» դաշինք` 4,3 տոկոս, ՀՅԴ` 3,9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»` 3,4 տոկոս, «Հայկական վերածնունդ»` 2,7 տոկոս, ՀԱԿ-ՀԺԿ` 2,6 տոկոս, ՕՐՕ` 1,8 տոկոս, Կոմկուս` 1 տոկոս: Հրաժարվել է պատասխանել 14 տոկոսը, դժվարացել է պատասխանել 17 տոկոսը:
Արամ Նավասարդյանը շեշտեց, որ այս ցուցանիշները վերաբերում են համամասնական ցուցակին, և ամեն ինչ կարող է փոխվել թե' քարոզարշավի, թե' ռեյտինգային թեկնածուների լավ աշխատանքի արդյունքում:
Նա նաև նշեց, որ առաջին հինգ ուժերը խորհրդարան անցնելու պոտենցիալ ունեն, մնացածների դեպքում դժվար է կանխորոշել, մանավանդ, որ դաշինքների դեպքում տոկոսային շեմը 7-ն է: Ըստ Նավասարդյանի` նոյեմբերին կատարված հետազոտությունների ժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցանիշները գրեթե հավասար էին, ընդ որում` մարզերում ԲՀԿ-ն ուներ բարձր ցուցանիշ, իսկ Երևանում` ՀՀԿ-ն:
«Սա անսպասելի ցուցանիշ չէ, որ ԲՀԿ-ն առջևում է, թեև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարբերությունը 3 տոկոս է, և քարոզարշավն ու ռեյտինգային թեկնածուները կարող են շատ բան փոխել այս ցուցանիշներում»,- ասաց Արամ Նավասարդյանը: