|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 6-ին, ժամը 00:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Ռադիոկայմ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտակայքում «Infiniti QX4» մակնիշի 34 MF 764 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Պ.) բախվել է ավտոճանապարհին գտնվող ձնակույտին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1943 թ. ծնված Թ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: